Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվեց Թբիլիսիի «Դինամոյին»: Առաջին խաղակեսում մերոնք վատ չնայվեցին, սակայն երկրորդում չկարողացան անառիկ պահել դարպասը՝ տանտերին երկու անգամ հնարավորություն տալով գրավել այն:
Պատասխան խաղում, որը կկայանա մեկ շաբաթ անց, այս երկու գնդակի առավելությունը չեզոքացնելը գրեթե անլուծելի խնդիր է ներկայանում, սակայն դա չի նշանակում, թե պիտի առանց մարտ մղելու հանձնվել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ